Տեր Պարթև (ավազանի անունը՝ Մեսրոպ) քահանա Մուրադյանը ծնվել է 1982թ. Էջմիածնում:
1988-1998 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոցում:
1998-2007թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
Ուսման ընթացքում` 2001-2003թթ. ծառայել է ազգային բանակում:
2006 թ. ձեռամբ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է սարկավագ:
2007 թ. պաշտպանել է ավարտաճառ` «Շնորհք պատրիարք Գալուստյան» թեմայով:
2007-2008 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում` որպես լուսարար:
Ծնվել է 1956 թ. հուլիս 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
1963-1971 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը:
1971-1975 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում:
1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1977-1979 թթ. շարունակել է ուսումն ու ավարտել Էջմիածնի Հոգևոր ճեմարանը:
1978 թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1982-1985 թթ. սովորել է մերձմոսկովյան Զագորսկ քաղաքի Հոգևոր ակադեմիայում:
1991 թ-ի ապրիլի 7-ին ձեռամբ Տեր Գարեգին արք. Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս) ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Տեր Հարություն (ավազանի անունը՝ Մանվել) քահանա Ավագյանը ծնվել է 1952թ. Արցախում:
1969 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1971-1973 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ:
1980 թ. բուհն ավարտելուց հետո աշխատել է նույն ինստիտուտում:
1983-1987 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ ստանալով ռեժիսոր-բեմադրիչի որակավորում: Աշխատել է ԼՂՀ Ստեփանակերտի պետական թատրոնում:
1991թ. օգոստոսի 11-ին ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Տեր Բաբկեն (ավազանի անունը՝ Հուսիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1957թ. մարտի 20-ին Մարտունու շրջանի Լիճք գյուղում:
1974 թ. ավարտել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ:
1979 թ. ավարտելով բուհը՝ երկամյա սպայական ծառության է անցել խորհրդային բանակում: Աշխատել է ՆԳՆ շինվարչությունում՝ որպես շինարարական աշխատանքների ղեկավար, այնուհետև Գյումրիում՝ որպես շինարարական աշխատանքների վերահսկող:
1993-1999 թթ. եղել է «Զատիկ» մանկատան փոխտնօրենը:
Տեր Շմավոն (ավազանի անունը՝ Արամ) քահանա Ղևոնդյանը ծնվել է 1976թ. մարտի 20-ին Երևանում:
1983-1993 թթ. սովորել է Երևանի թիվ 164, 186, 198, 135 դպրոցներում:
1994 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և ավարտել 2000թ.:
2000-2001 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2000 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է սարկավագ:
2001 թ. հուլիսին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար-քարտուղար, նույն թվականի հոկտեմբերից ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես լուսարար սարկավագ:
Տ. Նշան քահանա Ալավերդյանը (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1981թ. հունվարի 17-ին Սևանի շրջանի Վարսեր գյուղում:
1987-1998 թթ. սովորել է Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:
1998-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2004-2006 թթ. ծառայել է ազգային բանակում:
2003 թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռնադրվել է սարկավագ: 2007-2011 թթ. ծառայել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Օտարալեզու մամուլ բաժնում՝ որպես գործավար-քարտուղար սարկավագ:
Տ. Պարգև քհն. Պալգևորգյանը (ավազանի անունը՝ Միհրան) ծնվել է 1989թ. հունվարի 3-ին Հալեպում:
2001-2008 թթ. սովորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում:
2006 թ. հունիսի 11-ին ձեռամբ Տ. Գեղամ Արք. Խաչերյանի ձեռնադրվել է սարկավագ:
2013 թ. նոյեմբերի 21-ին ձեռամբ Տ. Շահան Արք. Սարգիսյանի ձեռնադրվել է քահանա:
Տեր Երվանդ (ավազանի անունը Սայադ) քհն. Բաբայանը ծնվել է 1982թ. սեպտեմբերի 19-ին ք. Արարատում: Սովորել է Արարատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է քաղաքի թարգմանչաց վարժարանի հումանիտար հոսքում: Սովորել է նաև տեղի երաժշտական դպրոցի շվիի բաժնում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2000-2004թթ. սովորել է Վազգենյան Հոգևոր Դպրանոցում:
2004-2006 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո շուրջ 3 տարի ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այնուհետև շուրջ մեկ տարի ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես սարկավագ:
Տեր Ղազար (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Պետրոսյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին Ապարան քաղաքում:
1984-1994 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել տեղի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը:
1994-99 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը:
1997 թ. նոյեմբերի 16-ին ձեռամբ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստացել է դպրության աստիճաններ, նոյեմբերի 30-ին ձեռնադրվել է սարկավագ:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես դասակի հրամանատար:
2001-2004 թթ. ծառայել է Երևանի Մալաթիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես սարկավագ:
Տեր Դավիթ (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Սահակյանը ծնվել է 1981թ. դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:
1989-1999 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1999 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց, 2003 թ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2004 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռնադրվել է սարկավագ ձեռամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի:
2005 թ. ավարտելով Գևորգյան Հոգևոր ճեմարանը, ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանում՝ որպես արարողությունների սպասավոր:
Տեր Եզնիկ (ավազանի անունը՝ Հովիկ) քահանա Մալխասյանը ծնվել է 1980թ. օգոստոսի 4-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում:
1987-1997 թթ. սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1997-2000 թթ. սովորել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում:
2000-2006 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2006 թ. ձեռամբ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է սարկավագ:
2007 թ. պաշտպանել է ավարտաճառ՝ «Օրբելյանների նվիրատվությոնները Սյունյաց թեմի եկեղեցիներին և վանքերին» թեմայով:
2006-2008 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում՝ որպես հսկիչ-բացատրող: 2008 թ. ձեռամբ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Տեր Գրիգոր (ավազանի անունը՝ Հակոբ) քահանա Հովհաննիսյանը ծնվել է 1958թ. հուլիսի 21-ին Երևանում:
1965-1975 թթ. սովորել է Երևանի թիվ 86 միջնակարգ և Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում:
1975-1980 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնում:
1980-2003 թթ. աշխատել է նախագծային, շինարարական տարբեր կազմակերպություններում, ԱՀԹ ՔԴ կենտրոնում և մարդասիրական տարբեր գրասենյակներում:
2003 թ. մայիսի 11-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:
2003 թ. մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: