Քահանաները

Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյան

Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյան

  • 24 Mar 2017
  • Ծնվել է 1956 թ. հուլիս 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

    1963-1971 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը:

    1971-1975 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում:

    1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

    1977-1979 թթ. շարունակել է ուսումն ու ավարտել Էջմիածնի Հոգևոր ճեմարանը:

    1978 թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:

    1982-1985 թթ. սովորել է մերձմոսկովյան Զագորսկ քաղաքի Հոգևոր ակադեմիայում:

    1991 թ-ի ապրիլի 7-ին ձեռամբ Տեր Գարեգին արք. Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս) ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    1991-2000 թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

    1990-2000 թթ. հոգևոր երաժշտություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

    1998 թ-ի հունվարի 9-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

    2000 թ. առ այսօր հոգևոր երաժշտություն է դասավանդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    2000-2001 թթ. ծառայել է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

    2001-2013 թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

    2005 թ-ի փետրվարի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

    2011 թ-ի մարտի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:

    2013 թ. առ այսօր ծառայում է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

    Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    shape
    book-shape