Քահանաները

Տեր Ղազար քահանա Պետրոսյան 

Տեր Ղազար քահանա Պետրոսյան 

  • 27 Mar 2017
  •     Տեր Ղազար (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Պետրոսյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին Ապարան քաղաքում:

    1984-1994 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել տեղի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը:

    1994-99 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը:

    1997 թ. նոյեմբերի 16-ին ձեռամբ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստացել է դպրության աստիճաններ, նոյեմբերի 30-ին ձեռնադրվել է սարկավագ:

    1999-2001թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես դասակի հրամանատար:

     2001-2004 թթ. ծառայել է Երևանի Մալաթիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես սարկավագ:

     2002-2004 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանը:

     2004 թ. հոկտեմբերի 10-ին ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    2004 թ. դեկտեմբերի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում՝ Արարատի մարզի Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:  Ամուսնացած է, ունի 3 որդի:

    shape
    book-shape