Տեր Բաբկեն (ավազանի անունը՝ Հուսիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1957թ. մարտի 20-ին Մարտունու շրջանի Լիճք գյուղում:
1974 թ. ավարտել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ:
1979 թ. ավարտելով բուհը՝ երկամյա սպայական ծառության է անցել խորհրդային բանակում: Աշխատել է ՆԳՆ շինվարչությունում՝ որպես շինարարական աշխատանքների ղեկավար, այնուհետև Գյումրիում՝ որպես շինարարական աշխատանքների վերահսկող:
1993-1999 թթ. եղել է «Զատիկ» մանկատան փոխտնօրենը:
1997 թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ:
2001 թվականից ղեկավարել է «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամը:
2002-2003 թթ. ղեկավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետաշինարարական բաժինը:
2002-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 2004 թ. հոկտեմբերի 10-ին ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2004 թվականից Երևանի Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվն է:
2006-2010 թթ. դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տուրիզմի բաժնում: 2009 թվականից Երևանի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվն է:
2008 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 3 զավակ և 3 թոռնիկ: