Քահանաները

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան

  • 28 Mar 2017
  •    Տեր Գրիգոր (ավազանի անունը՝ Հակոբ) քահանա Հովհաննիսյանը ծնվել է 1958թ. հուլիսի 21-ին Երևանում:

    1965-1975 թթ. սովորել է Երևանի թիվ  86 միջնակարգ և Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում:

    1975-1980 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնում:

    1980-2003 թթ. աշխատել է նախագծային, շինարարական տարբեր կազմակերպություններում, ԱՀԹ ՔԴ կենտրոնում և մարդասիրական տարբեր գրասենյակներում:

     2003 թ. մայիսի 11-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:

    2003 թ. մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

     2003-2006 թթ. ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

    2007 թվականից առ այսօր ծառայում է Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 1 զավակ:

    shape
    book-shape