Տեր Եզնիկ (ավազանի անունը՝ Հովիկ) քահանա Մալխասյանը ծնվել է 1980թ. օգոստոսի 4-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում:
1987-1997 թթ. սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1997-2000 թթ. սովորել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում:
2000-2006 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2006 թ. ձեռամբ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է սարկավագ:
2007 թ. պաշտպանել է ավարտաճառ՝ «Օրբելյանների նվիրատվությոնները Սյունյաց թեմի եկեղեցիներին և վանքերին» թեմայով:
2006-2008 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում՝ որպես հսկիչ-բացատրող: 2008 թ. ձեռամբ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2008 թ. փետրվարից մինչ օրս ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում` նախ Երևանի Սուրբ Երրոդություն եկեղեցում, ապա` Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ որպես Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: Ներկայումս Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է:
2011 թ. մարտի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 2 զավակ: