Քահանաները

Տեր Երվանդ քահանա Բաբայան

Տեր Երվանդ քահանա Բաբայան

  • 27 Mar 2017
  •     Տեր Երվանդ (ավազանի անունը Սայադ) քհն. Բաբայանը ծնվել է 1982թ. սեպտեմբերի 19-ին ք. Արարատում: Սովորել է Արարատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է քաղաքի թարգմանչաց վարժարանի հումանիտար հոսքում: Սովորել է նաև տեղի երաժշտական դպրոցի շվիի բաժնում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2000-2004թթ. սովորել է Վազգենյան Հոգևոր Դպրանոցում:

    2004-2006 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո շուրջ 3 տարի ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այնուհետև շուրջ մեկ տարի ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես սարկավագ:

    2009 թ. դեկտեմբերի 13-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Մի քանի ամիս ծառայել է Ս. Խոր Վիրապ վանքում:

    2010 թ. մայիսից մինչև 2012 թ. հունվար ամիսը ծառայել է Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի Ս. Ստեփաննոս եկեղեցում:

    2012 թ. փետրվարի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում՝ Արտաշատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցում:

    2013 թ. փետրվարի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 1 զավակ:  

    shape
    book-shape