Տ. Նշան քահանա Ալավերդյանը (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1981թ. հունվարի 17-ին Սևանի շրջանի Վարսեր գյուղում:
1987-1998 թթ. սովորել է Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:
1998-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2004-2006 թթ. ծառայել է ազգային բանակում:
2003 թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռնադրվել է սարկավագ: 2007-2011 թթ. ծառայել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Օտարալեզու մամուլ բաժնում՝ որպես գործավար-քարտուղար սարկավագ:
2011 թ. փետրվար-ապրիլ ամիսներին ծառայել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ինտերնետային բաժնում:
2011-2014 թթ. ծառայել է Քրեակատարողական հիմնարկների հոգևոր հովվությունում՝ որպես այցելու սարկավագ:
2014 թ. սեպտեմբերի 21-ին ձեռամբ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ձեռնադրվել է քահանա: 2014 թ. նոյեմբերի 17-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Առաջին զանգվածի նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: