Տեր Պետրոս (ավազանի անունը՝ Բորիս) ավագ քահանա Մալյանը ծնվել է 1954թ. փետրվարի 1-ին Երևանում:
1961-1970 թթ. սովորել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում:
1971-1974թթ. սովորել է Երևանի Շինարարական տեխնիկումում:
1974-1976 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-1980 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1979թ. դեկտեմբերին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
Տեր Շահե (ավազանի անունը՝ Հովիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1959թ. օգոստոսի 7-ին Մարտունու շրջանի Լիճք գյուղում:
1966-1976 թթ. սովորել է Երևանի Մ. Մանուշյանի անվան միջնակարգ դպրոցում:
1978-1982թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի բաժնում:
1980 թվականից երգել է Ս. Խոր Վիրապ վանքի երգչախմբում:
1992թ. ձեռամբ Տեր Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի ձեռնադրվել է սարկավագ:
Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1973թ. հունիսի 9-ին Աշտարակի շրջանի Օշական գյուղում:
1979-1989թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: Մանկուց հաճախել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և մասնակցել եկեղեցական արարողություններին:
1990թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան, այնուհետև՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան:
1993թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Աբաջյանի ձեռնադրվել է սարկավագ և անցել հոգևոր ծառայության Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:
Տեր Եսայի (ավազանի անունը՝ Արտակ) քահանա Արթենյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 10-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում:
1981-1992 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև 1992-1997թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1997-1998 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1996 թ. մայիսի 16-ին ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ:
1998-1999 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում:
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը (ավազանի անունը՝ Գոռ) ծնվել է 1977թ. նոյեմբերի 28-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
1984-1993 թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1993-1996 թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում:
1996-2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
2001թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ:
Տեր Հայկազուն (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Մկրտչյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 16-ին Երևան քաղաքում:
1965-1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցը:
1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:
1996-1998 թթ. ազատ ունկնդրի կարգավիճակով ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1997 թ. օգոստոսին ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:
Տեր Վահան (ավազանի անունը՝ Վախթանգ) քահանա Առաքելյանը ծնվել է 1976թ. հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, 1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում:
1996-2002թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
Տեր Տիրայր (ավազանի անունը՝ Տիգրան) ավագ քահանա Սահրադյանը ծնվել է 1958թ. Արարատի մարզի Ազատաշեն գյուղում: Սովորել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1973թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1977-1979 թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո շարունակել է ուսումը և ավարտել ճեմարանը:
1980 թ. ծառայության է անցել Դոնի Ռոստովի հայկական եկեղեցում:
Տեր Դանիել (ավազանի անունը՝ Վարդան) քահանա Բաղումյանը ծնվել է 1975թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում:
1992թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց: 1997թ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
1998թ. հունիսին ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականի հուլիսից ծառայության է անցել Արարատյան Հայրապետական թեմում՝ ստանձնելով զանազան պաշտոններ:
Տեր Վարդան (ավազանի անունը՝ Տիգրան) քահանա Գափոյանը ծնվել է 1974թ. ապրիլի 23-ին Արարատի մարզի Ավշար գյուղում:
1980-1990թթ. նախնական կրթություն է ստացել տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին հաճախել է Ս. Խոր Վիրապ վանք և որպես դպիր մասնակցել կիրակնօրյա ժամերգություններին և Սուրբ Պատարագներին: Դպրոցական տարիներին զուգահեռաբար սովորել է Արարատ քաղաքի երաժշտական դպրոցում:
1991-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1996-1997թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
Մյուռոն (ավազանի անունը՝ Ռաֆիկ) ավագ քահանա Ադամյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 24-ին Էջմիածին քաղաքում:
1961թ. ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1969թ. ավարտել ութերորդ դասարանը:
Նույն թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան և 1972թ. մեկնել խորհրդային բանակ: Ծառայությունից հետո ուսումը շարունակել է միջնակարգ դպրոցում և ավարտել 1977թ.:
1979թ. հաճախել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանի դասընթացը և ավարտելով՝ 1981թ. հոկտեմբերի 18-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի ձեռնադրվել ամուսնացյալ քահանա:
Տեր Տիրան (ավազանի անունը՝ Սիմոն) քահանա Առուշանյանը ծնվել է 1964թ.-ի հունիսի 26-ին Էջմիածին քաղաքում:
1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988թ. մայիսի 1-ին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1988թ. ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: