Տ. Պարգև քհն. Պալգևորգյանը (ավազանի անունը՝ Միհրան) ծնվել է 1989թ. հունվարի 3-ին Հալեպում:
2001-2008 թթ. սովորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում:
2006 թ. հունիսի 11-ին ձեռամբ Տ. Գեղամ Արք. Խաչերյանի ձեռնադրվել է սարկավագ:
2013 թ. նոյեմբերի 21-ին ձեռամբ Տ. Շահան Արք. Սարգիսյանի ձեռնադրվել է քահանա:
2013 թ. դեկտեմբերի 26-ին նշանակվել է Բերիո Հայոց թեմի Հալեպի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ:
2016 թ. դեկտեմբերի 22-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի դուստր: