Տեր Հարություն (ավազանի անունը՝ Մանվել) քահանա Ավագյանը ծնվել է 1952թ. Արցախում:
1969 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1971-1973 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ:
1980 թ. բուհն ավարտելուց հետո աշխատել է նույն ինստիտուտում:
1983-1987 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ ստանալով ռեժիսոր-բեմադրիչի որակավորում: Աշխատել է ԼՂՀ Ստեփանակերտի պետական թատրոնում:
1991թ. օգոստոսի 11-ին ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1990-2001թթ. ծառայել է Արցախի թեմում:
2001-2003 թթ. ծառայել է Կոտայքի թեմում:
2003 թվականից առ այսօր ծառայում է Երևանի Ավան համայնքի Սուրբ Աստվածածին մատուռում՝ որպես հոգևոր հովիվ:
2005 թ. փետրվարի 1-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 2007 թ. հունվարի 29-ին՝ ծաղկյա փիլոն: Ամուսնացած է, ունի 2 զավակ: