Քահանաները

Տեր Դավիթ քահանա Սահակյան

Տեր Դավիթ քահանա Սահակյան

  • 27 Mar 2017
  •      Տեր Դավիթ (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Սահակյանը ծնվել է 1981թ. դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:

    1989-1999 թթ. սովորել է տեղի  միջնակարգ դպրոցում:

    1999 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց, 2003 թ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    2004 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռնադրվել է սարկավագ ձեռամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի:

    2005 թ. ավարտելով Գևորգյան Հոգևոր ճեմարանը, ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանում՝ որպես արարողությունների սպասավոր:

    Այնուհետև աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կադրերի բաժնում՝ որպես գործավար քարտուղար, հետո` Մայր Տաճարի լուսարար, ապա՝ Մայր Աթոռի պարետ:

    2006 թ. սեպտեմբերի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի հոգևոր առաջնորդի օգնական:

    2009 թ. հուլիսի 19-ին՝ Պայծառակերպության տոնին ձեռամբ Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օծվել է ամուսնացյալ քահանա:

    2009 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա:

    2009 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի Ս. Թարգմանչաց Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:

     2012 թ. մայիսին վերադարձել է Ֆրանսիայից և հունիսի 15-ից ծառայության անցել Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա:

    2014 թ. հունվարից խառայում է Արարատի Ս. Հակոբ եկեղեցում որպես հոգևոր հովիվ:

    2007 թ. հուլիսի 14-ին ամուսնացել է, ունի 2 զավակ:

    shape
    book-shape