Քահանաները

Տեր Պարթև քահանա Մուրադյան

Տեր Պարթև քահանա Մուրադյան

  • 24 Mar 2017
  •     Տեր Պարթև (ավազանի անունը՝ Մեսրոպ) քահանա Մուրադյանը ծնվել է 1982թ. Էջմիածնում:

    1988-1998 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոցում:

    1998-2007թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    Ուսման ընթացքում` 2001-2003թթ. ծառայել է ազգային բանակում:

    2006 թ. ձեռամբ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է սարկավագ:

    2007 թ. պաշտպանել է ավարտաճառ` «Շնորհք պատրիարք Գալուստյան» թեմայով:

    2007-2008 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում` որպես լուսարար:

    2008-2010 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում` որպես հոգևոր սպասավոր:

    2010 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը:

    2010 թ. հոկտեմբերի 31-ին ձեռամբ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    2010 թ. դեկտեմբերից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում` որպես Եռաբլուրի Ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա:

    2015 թ. հունիսի 1-ին նշանակվել է խորհրդակատար քահանա Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

    2016 թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Մալաթիա–Սեբաստիա համայնքի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ:

    Ամուսնացած է, ունի 2 որդի:

     

    shape
    book-shape