Քահանաները

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան 

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան 

  • 27 Mar 2017
  •   Տեր Շմավոն (ավազանի անունը՝ Արամ) քահանա Ղևոնդյանը ծնվել է 1976թ. մարտի 20-ին Երևանում:

     1983-1993 թթ. սովորել է Երևանի թիվ 164, 186, 198, 135 դպրոցներում:

    1994 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և ավարտել 2000թ.:

    2000-2001 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2000 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է սարկավագ:

    2001 թ. հուլիսին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար-քարտուղար, նույն թվականի հոկտեմբերից ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես լուսարար սարկավագ:

    2001թ. դեկտեմբերից մինչև 2003 թ. դեկտեմբերը ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևոր սպասավոր:

     2003 թ. մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    2004 թ. հունվարից մինչև հոկտեմբերը քահանայագործել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

    2004 թ. նոյեմբերից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում, այնուհետև՝ Արարատի մարզի Արևշատ և Դալար գյուղերի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում՝ որպես հոգևոր սպասավոր:

    2007 թ. մարտից մինչև 2008 թ. ապրիլը եղել է Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն:

    2008 թ. ապրիլից առ այսօր ծառայում է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

    shape
    book-shape