Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան Տեր Գաբրիել (ավազանի անունը՝ Հրանտ) քահանա Պետրոսյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում:
1990թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1991-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1996թ. մայիսի 16-ին՝ Համբարձման տոնին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ:
1996-1997թթ. ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանը: Պաշտպանել է ավարտաճառ «Սիմեոն Երևանցի կաթողիկոսի քարոզները Ս. Գրիգոր Լուսավորչի մասին» թեմայով:
Տեր Զաքարիա (ավազանի անունը՝ Նորայր) քահանա Ավետիսյանը ծնվել է 1974թ. նոյեմբերի 26-ին Երևանում:
1981-1987 թթ. սովորել է Երևանի թիվ 143, 1988-1991 թթ.՝ Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցներում:
1992-1997 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1997-1998 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: Ավարտելուց հետո աշխատել է Արարատյան Հայրապետական թեմի ՀԴՔԿ-ում՝ որպես գործավար:
1998 թ. ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ:
Տեր Թովմա (ավազանի անունը՝ Վահան) քահանա Անդրեասյանը ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին Երևանում:
1973 թ. ավարտել է Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը, 1971թ. ավարտել է Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը:
1973-1977 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական կուրսում: Միաժամանակ եղել է ազատ ունկնդիր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ուսումնասիրել է հարմոնիա և կոմպոզիցիա:
Տեր Զգոն (ավազանի անունը՝ Արմեն) քահանա Աբրահամյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 31-ին Երևանում:
1980-1990 թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում:
1990-1995 թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում: 1995-1996 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:
1997-1998 թթ. աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչությունում: 1999-2001 թթ. աշխատել է Հայփոստի աշխատանքի և վերահսկման վարչությունում:
Ծնվել է 1975 թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքում:
1981-1992 թթ. սովորել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում:
1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում:
1998-1999 թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1999 թ. մայիսի 23-ին՝ Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:
2001 թ. փետրվարի 20-ին ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Տեր Ավետիս (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Դանիելյանը ծնվել է 1961թ.-ի նոյեմբերի 12-ին Երևանում:
1969-1979 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը:
1980 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1984 թ. ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1985 թ. ավարտել է ճեմարանը, պատշպանել ավարտաճառ՝ «Կիրակոս Երզնկացու «Թուղթ առ Կարնեցիս» դավանաբանական գործը» թեմայով:
1986 թ. սեպտեմբերի 6-ին Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Տեր Բարսեղ (ավազանի անունը՝ Հովհաննես) ավագ քահանա Ղազարյանը ծնվել է 1955 թ. մայիսի 25-ին Արմավիրի մարզի 5-րդ սովխոզում:
1970 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը և ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1973-1975 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-1979 թթ. կրթությունը շարունակել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: Այնուհետև աշխատել է ճեմարանի վերակացու:
Տեր Նորայր (ավազանի անունը՝ Լևոն) ավագ քահանա Բաղդասարյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 22-ին Երևանում:
1962 թ. ընդունվել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցը:
1970-76 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանը:
1974 թ. ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1977 թ. ծառայել է Թբիլիսիի Ս. Գևորգ, 1978 թ.՝ Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: 1978 թ. նշանակվել է գործավար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի օրոք: Որպես գործավար շարունակել է ծառայել նաև Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի օրոք:
Տեր Վարդան (ավազանի անունը՝ Վարդգես) ավագ քահանա Մկրտչյանը ծնվել է 1950թ. մայիսի 29-ին Երևանում:
1957-1967 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում:
1969-1972 թթ. ծառայել է խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում:
1974-1979 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
1979-1982 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1983 թ. ձեռնադրվել է սարկավագ, 1984 թ.՝ ամուսնացյալ քահանա:
Տեր Կարապետ (ավազանի անունը՝ Հարություն) քահանա Կարապետյանը ծնվել է 1973թ.-ի մայիսի 4-ին Էջմիածին քաղաքում:
Միջնակարգ կրթությունը ստացել է Էջմիածին քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցում:
1990-1996 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1993 թ. ձեռնադրվել է սարկավագ, 1996-1997 թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1998 թ. ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Տեր Խորեն (ավազանի անունը՝ Խորեն) քահանա Մարուքյանը ծնվել է 1965թ. մարտի 8-ին Էջմիածնում:
1972-1982 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1982-1987 թթ. սովորել է Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելորացիայի ֆակուլտետը:
1987-1990 թթ. աշխատել է ջրային տնտեսության ոլորտում՝ որպես ինժեներ:
1990-1991 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 1991 թ. սեպտեմբերի 15-ին ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայել Վեհարանում՝ որպես կաթողիկոսի գործավար-քարտուղար:
Տեր Մկրտիչ (ավազանի անունը՝ Աշոտ) ավագ քահանա Թովմասյանը ծնվել է 1951թ. հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1974-76 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-1979 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:
1979-1981 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1981 թ. ձեռնադրվել է սարկավագ:
1981-1984 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես սարկավագ:
1984-1988 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում՝ որպես վերակացու դաստիարակ: