Քահանաները

Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան

Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան

  • 24 Mar 2017
  •    Տեր Վարդան (ավազանի անունը՝ Վարդգես) ավագ քահանա Մկրտչյանը ծնվել է 1950թ. մայիսի 29-ին Երևանում:

    1957-1967 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում:

    1969-1972 թթ. ծառայել է խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում:

    1974-1979 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

    1979-1982 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    1983 թ. ձեռնադրվել է սարկավագ, 1984 թ.՝ ամուսնացյալ քահանա:

    1985 թ. գործուղվել է Հնդկաստան և հոգևոր ծառայության անցել Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցում:

     1986 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:

     1997 թ. ծառայել է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում:

     1998 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:

    1997-1999 թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում:

     1999 թվականից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, 2013թ. դեկտեմբերից առ այսօր ծառայում է Նոր Նորքի Ս. Սարգիս Եկեղեցում: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

    shape
    book-shape