Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան Տեր Գաբրիել (ավազանի անունը՝ Հրանտ) քահանա Պետրոսյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում:
1990թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1991-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1996թ. մայիսի 16-ին՝ Համբարձման տոնին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ:
1996-1997թթ. ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանը: Պաշտպանել է ավարտաճառ «Սիմեոն Երևանցի կաթողիկոսի քարոզները Ս. Գրիգոր Լուսավորչի մասին» թեմայով:
1997թ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ում, 1998 թվականից՝ Արարատյան Հայրապետական թեմի ՔԴԿ-ում:
1998թ. օգոստոսի 30-ին ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1998-2000 թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
2000-2001թթ. ծառայել է Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում:
2004 թվականից առ այսօր ծառայում է Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Ամուսնացած է, ունի 2 զավակ: