Քահանաները

Տեր Զենոն քահանա Բարսեղյան 

Տեր Զենոն քահանա Բարսեղյան 

  • 24 Mar 2017
  • Ծնվել է 1975 թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքում:

    1981-1992 թթ. սովորել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում:

    1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում:

    1998-1999 թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    1999 թ. մայիսի 23-ին՝ Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:

    2001 թ. փետրվարի 20-ին ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    2001 թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին եղել է Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր ռադիոհաղորդումների պատասխանատուն, նաև ծառայել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

    2001-2003 թթ. ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

    2003-2006 թթ. ծառայել է Եգիպտոսի Հայոց թեմում՝ Կահիրե քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

    2004 թ. դեկտեմբերի 14-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

    2006- 2012 թթ. ծառայել է Երևան քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

    2012- 2013 թթ. ծառայել է Երևան քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ որպես լուսարարապետ:

    2013 թ. նոյեմբերից Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական Թեմ և ծառայության է անցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

    2014 թ. հունվարի 9-ին, վերաստեղծե­լով Զորավոր Երիտասարդաց միությունը, դարձել է միության հոգևոր պատասխանատու:

    2017 թ. փետրվարի 20-ին նշանակվել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ: 

    2016 թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:

     

    shape
    book-shape