Տեր Նորայր (ավազանի անունը՝ Լևոն) ավագ քահանա Բաղդասարյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 22-ին Երևանում:
1962 թ. ընդունվել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցը:
1970-76 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանը:
1974 թ. ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1977 թ. ծառայել է Թբիլիսիի Ս. Գևորգ, 1978 թ.՝ Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: 1978 թ. նշանակվել է գործավար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի օրոք: Որպես գործավար շարունակել է ծառայել նաև Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի օրոք:
1982 թ. ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
1992 թ. ծառայության է նշանակվել Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցում:
1995 թ. նշանակվել է Երևանի Նոր Նորք համայնքի և միաժամանակ Նորքի Հայորդաց տան հոգևոր հովիվ:
2002 թվականից ի վեր ծառայում է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
1984 թ. ապրիլի 19-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: 2004 թ. փետրվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 4 զավակ: