Քահանաները

Տեր Խորեն քահանա Մարուքյան

Տեր Խորեն քահանա Մարուքյան

  • 24 Mar 2017
  •     Տեր Խորեն (ավազանի անունը՝ Խորեն) քահանա Մարուքյանը ծնվել է 1965թ. մարտի 8-ին Էջմիածնում:

    1972-1982 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

     1982-1987 թթ. սովորել է Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելորացիայի ֆակուլտետը:

    1987-1990 թթ. աշխատել է ջրային տնտեսության ոլորտում՝ որպես ինժեներ:

    1990-1991 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 1991 թ. սեպտեմբերի 15-ին ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայել Վեհարանում՝ որպես կաթողիկոսի գործավար-քարտուղար:

     1992 թ. փետրվարի 23-ին ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել լանջախաչ, այնուհետև՝ ծաղկյա փիլոն:

    1992-1994 թթ. աշխատել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում՝ որպես վերակացու:

     1994-1996 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես խոստովանահայր:

     1996 թ. ծառայության է անցել Արմավիրի թեմի Բամբակաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

    1998-1999 թթ. նշանակվել է Արմավիրի թեմի առաջնորդական տեղապահ, 1999-2002թթ. եղել է Արմավիրի թեմի ՔԴԿ տնօրեն:

    1993-2000 թթ. դասավանդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    2002 թ. հոկտեմբերի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

     

    shape
    book-shape