Քահանաները

Տեր Կարապետ քահանա Կարապետյան

Տեր Կարապետ քահանա Կարապետյան

  • 24 Mar 2017
  •    Տեր Կարապետ (ավազանի անունը՝ Հարություն) քահանա Կարապետյանը ծնվել է 1973թ.-ի մայիսի 4-ին Էջմիածին քաղաքում:

    Միջնակարգ կրթությունը ստացել է Էջմիածին քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցում:

     1990-1996 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

    1993 թ. ձեռնադրվել է սարկավագ, 1996-1997 թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    1998 թ. ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    1998-2000 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևորական:

    2002-2013 թթ. ծառայել է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, 2013 թ. նոյեմբերից մինչև 2014 թ. հուլիսի 8-ը՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես արարողապետ, 2014 թ. հուլիսի 8-ին նշանակվել է ծառայության Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

    shape
    book-shape