Տեր Թովմա (ավազանի անունը՝ Վահան) քահանա Անդրեասյանը ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին Երևանում:
1973 թ. ավարտել է Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը, 1971թ. ավարտել է Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը:
1973-1977 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական կուրսում: Միաժամանակ եղել է ազատ ունկնդիր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ուսումնասիրել է հարմոնիա և կոմպոզիցիա:
1980-1984 թթ. աշխատել է Հենրիկ Մալյանի ղեկավարած նորաստեղծ կինոդերասանի թատրոն-ստուդիայում՝ որպես դերասան, երաժշտահան և երաժիշտ:
1984 թվականին աշխատել է Մոսկվայի «Առլեկին» թատրոն-ստուդիայում՝ որպես կիթառահար:
1985-1987 թթ. աշխատել է «Փոս» թատրոնում՝ որպես կոնցերտմեյստեր:
1987-1999 թթ. աշխատել է պետական հեռուստատեսությունում, 1999-2000թթ.՝ «Հ2» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր: Եղել է որոշ հաղորդումների սցենարիստ և հաղորդավար: 2002-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայի պատրաստման լսարանում:
2004 թ. սեպտեմբերին Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ, իսկ հոկտեմբերի 10-ին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրվել է քահանա:
2004 թ. դեկտեմբերից մինչև 2006թ. դեկտեմբերը ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես ծիսակատար քահանա, եղել է ԱՀԹ-ի Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը, 2007թ. փետրվարից մինչև 2010թ. ապրիլի 20-ը ծառայել է Հարավային Ռուսաստանի թեմում՝ որպես Ադիգեայի Հանրապետության հոգևոր հովիվ:
2010 թ. մայիսի 1-ից ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում` Երևանում՝ սկզբում Սուրբ Երրորդություն, ապա Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցիներում՝ որպես ծիսակատար քահանա: Ամուսնացած է, ունի 2 դուստր: