Տեր Ավետիս (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Դանիելյանը ծնվել է 1961թ.-ի նոյեմբերի 12-ին Երևանում:
1969-1979 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը:
1980 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1984 թ. ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1985 թ. ավարտել է ճեմարանը, պատշպանել ավարտաճառ՝ «Կիրակոս Երզնկացու «Թուղթ առ Կարնեցիս» դավանաբանական գործը» թեմայով:
1986 թ. սեպտեմբերի 6-ին Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1988 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 1996թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ՝ ծաղկյա փիլոն:
1986-1998 թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում:
1998 թվականից առ այսօր Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է: Հեղինակ է մի շարք աստվածաբանական, դավանաբանական հոդվածների խմբագրել և հրապարակել է մի շարք կրոնական գործեր: Նրա հոդվածները տպագրվել են «Էջմիածին», «Գանձասար», «Բանբեր Մատենադարանի» հանդեսներում:
2016 թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ: