Տեր Զաքարիա (ավազանի անունը՝ Նորայր) քահանա Ավետիսյանը ծնվել է 1974թ. նոյեմբերի 26-ին Երևանում:
1981-1987 թթ. սովորել է Երևանի թիվ 143, 1988-1991 թթ.՝ Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցներում:
1992-1997 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1997-1998 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: Ավարտելուց հետո աշխատել է Արարատյան Հայրապետական թեմի ՀԴՔԿ-ում՝ որպես գործավար:
1998 թ. ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ:
1999 թ. սեպտեմբերին ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Քառասնօրյա ապաշխարության շրջանից հետո նշանակվել է ծիսակատար քահանա Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
2004 թ. հոկտեմբերից առ այսօր ծառայում է Երևանի Նորք-Մարաշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2014 թ փետրվարի 25-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն: Ամուսնացած է, ունի 3 զավակ: