Տեր Զգոն (ավազանի անունը՝ Արմեն) քահանա Աբրահամյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 31-ին Երևանում:
1980-1990 թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում:
1990-1995 թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում: 1995-1996 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:
1997-1998 թթ. աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչությունում: 1999-2001 թթ. աշխատել է Հայփոստի աշխատանքի և վերահսկման վարչությունում:
2001-2003 թթ. աշխատել է արտասահմանում:
2003-2005 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:
2005 թ. սեպտեմբերի 18-ին ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Երևանի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ:
2013-2016 թթ. ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա:
2016 թ.-ի հունվար-ապրիլ նշանակվել է Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ:
2016 թ.-ից առ այսօր ծառայում է Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցում որպես ծիսակատար քահանա: Ամուսնացած է, ունի 3 զավակ: