Քահանաները

 Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյան

 Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյան

  • 24 Mar 2017
  •     Տեր Մկրտիչ (ավազանի անունը՝ Աշոտ) ավագ քահանա Թովմասյանը ծնվել է 1951թ. հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

    1974-76 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

     1976-1979 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:

    1979-1981 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    1981 թ. ձեռնադրվել է սարկավագ:

    1981-1984 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես սարկավագ:

    1984-1988 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում՝ որպես վերակացու դաստիարակ:

    1989 թ. հուլիսի 2-ին ձեռամբ Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Նույն թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:

     1989-1994 թթ. ծառայել է Արցախի թեմում:

    1995 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:

    1994-2001 թթ. ծառայել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքում:

    2001 թվականից մինչև 2013թ. նոյեմբեր ամիսը ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ, այնուհետև Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու և Սուրբ Խաչ Զորավոր մատուռի հոգևոր հովիվ:

    2011 թ. մարտի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    shape
    book-shape