shape

Քահանաները

Տեր Եղիշե քահանա Բարսեղյան

Տ. Եղիշե (Հրանտ) քահանա Բարսեղյանը ծնվել է 1965 թ. մարտի 11-ին Իրանի Հազարջրիբ գյուղում:

1968 թ. ընտանիքով վերադարձել են Հայաստան:

1972-82 թթ. սովորել և ավարտել է Աշտարակի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

 1982-83 թթ. ուսումնական տարում ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան, որը 1983-85 թթ. ընդմիջել է Խորհրդային բանակի ծառայությամբ:

 1988 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի` ձեռնադրվել է սարկավագ: Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո` 1992 թ. նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` հոգևոր ծառայության:

Տեր Մկրտիչ քահանա Երանյան
Տեր Մկրտիչ քահանա Երանյան

Տ.Մկրտիչ (Գարսեվան ) քահանա Երանյանը ծնվել է 1965 թ. մայիսի 9-ին Էջմիածնի շրջանի Դաշտ գյուղում:

1972-80 թթ. սովորել է տեղի ութամյա դպրոցում, իսկ 1980-82 թթ. ավարտել Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը:

 1982-83 ուս. տարում ընդունվել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան:

 1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո, ուսումը շարունակել հոգևոր ճեմարանում:

1989 թ. մայիսի 7-ին, ձեռամբ Տ. Հուսիկ արքեպս. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:

 1989 թ. ավարտելով հոգևոր ճեմարանի լրիվ դասընթացը, ծառայության է նշանակվել <<Էջմիածին>> ամսագրի խմբագրությունում, այնուհետև Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ որպես սարկավագ:

 Տեր Ղևոնդ քահանա Գափոյան

 Տ. Ղևոնդ քահանա  ( Արարատ ) Գափոյանը ծնվել է 1973 թ.-ի ապրիլի 14-ին Արարատի մարզի Ավշար գյուղում։

1979-1990 թթ. սովորել և ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։

1986-1990 թթ. սովորել և ավարտել է Արարատի երաժշտական արվեստի դպրոցը։ 1990-1997 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը։ 1995 թ.-ի դեկտեմբերի 25-ին Սբ. Ստեփանոս նախավկայի հիշատակի օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ստացել է սարկավագի աստիճան։

1997-1999 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ում, որպես տնտեսական բաժնի պատասխանատու և Քրիստոնյա Հայաստան թերթում` որպես լրագրող։

1999-2001 թթ. ծառաել է ՀՀ ՊՆ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 60925 Մոտոհրաձգային ՈՒսումնական Բրիգադում` որպես հոգևոր սպասավոր։

Տեր Զորայր քահանա Կարապետյան
Տեր Զորայր քահանա Կարապետյան

     Տ. Զորայր քհն. (Արարատ) Կարապետյանը ծնվել է 1974 թ.-ի հունվարի 1-ին Սևան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 7 դպրոցում:

1990 թ.-ին ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոց:

1993 թ.-ի դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխնորդ գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1996 թ.-ին ծառայել է Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Մեծ Պամաջ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում:

1996 թ.-ի հոկտեմբերից նշանակվել է ծառայության Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում: Վարել է թեմի դիվանապետի պաշտոնը:

Տեր Մամբրե քահանա Պատուրյան

      Տ. Մամբրե քահանա Պատուրյանը ծնվել է 1976 թ. Էջմիածին քաղաքում:

1983 – 1993 թթ. սովորել էլ է տեղի Ռ. Պատկանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1993 թ. ընդունվել և 1999 թ. ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1999 թ. մայիսին՝ հոգեգալստյան տոնին, ձեռամբ գերաշնորհ Տ. Ոսկան արք. Գալփակյանի, ձեռնադրվել է սարկավագ:

 1999 թ. Ամենայն Հայոց կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ գերաշնորհ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի հրամանագրով նշանակվել է Մայր Աթոռի պարետի օգնական:

2000 թ. դեկտեմբերի 27-ին պաշտպանել է ավարտաճառ <<Ռուսաստանի հայկական գաղթօջախները և ռուսահայոց թեմի կազմավորումը մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը>> թեմայով: 2000թ. նշանակվել է Արագածոտնի թեմի Բյուրականի հոգևոր հովվության հոգևոր տեսուչ:

Տեր Մուշե քահանա Վահանյան
Տեր Մուշե քահանա Վահանյան

      Տեր Մուշե քահանա Վահանյանը  ծնվել է 1973 թ. հունիսի 16-ին Ապարան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում:   

1980-1990 թթ. սովորել և ավարտել  է  Ապարանի թիվ 2 միջն. դպրոցը:   

 1990-1992 թթ. աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում որպես բանվոր:   

 1992-1994 թթ. ծառայել է Հայկական բանակում: Միաժամանակ հեռակա ուսանել է  Հայկական Բաց Համալսարանի «Մենեջմենթ և ֆինանսաբանկային գործ» ֆակուլտետում: 1994-1997 թթ. շարունակել է ուսումը նույն ֆակուլտետում   ստացիոնար հիմունքներով:   

1997թ.  ձեռամբ Արագածոտն  թեմի   առաջնորդ  Տեր  Նավասարդ  եպիսկոպոս  Կճոյանի՝  Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ:   

Տեր Գարեգին քահանա Արսենյան

     Տ. Գարեգին քահանա Արսենյանը ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքում` մանկավարժի ընտանիքում:  

1986-1996 թթ. սովորել է Էջմիածին քաղաքի Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:  

 1995-96 թթ. ծառայել է Արմավիրի Թեմի Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:  

1997 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց:

2002-2003 թթ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:  

2002 թ. դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի` ձեռնադրվել է սարկավագ:  

Տեր Վիգեն քահանա Մանուկյան

       Տեր Վիգեն քահանա Մանուկյանը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 7-ին Արմավիրի Մարզի Ջանֆիդա գյուղում:

1989-1999 թթ. սովորել է Ջանֆիդայի Յուրա Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում:

1999-2003 թթ. սովորել է Սևանի Վազգենյան Դպրանոցում:

2003-2005 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

2004 թվականին ձեռամբ Տեր Եզրաս եպս. Ներսիսյանի  ձեռնամբ ձեռնադրվել է սարկավագ:

Տեր Հայկ քահանա Սահակյան
Տեր Հայկ քահանա Սահակյան

     Տեր Հայկ քահանա (Էդուարդ) Մկրտչի Սահակյանը ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքում:

1986-1996 թթ. սովորել է մայրաքաղաքի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում:

1997-1999 թթ. ծառայել է Հայոց պաշտպանական բանակում:

2000-2001 թթ., նախքան ճեմարան ընդունվելը, շուրջ մեկ տարի Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է սաղմոսերգության և Սուրբ Պատարագի երգեցողության:

2001-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարանում), որն ավարտել է գերազանցությամբ:

2001 թ. դպրի կարգավիճակով մասնակցել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու Սուրբ Պատարագի երգչախմբի երգեցողությանը, իսկ 2002 թ.-ից` սարկավագի կարգավիճակով սպասավորել Սուրբ Պատարագի խորհրդին:

Տեր Օշին քահանա Հայրապետյան
Տեր Օշին քահանա Հայրապետյան

     Տեր Օշին քահանա (Գերասիմ) Հայրապետյանը ծնվել է 1986 թ. սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզի գ. Ոսկեհատում, արհեստավորի ընտանիքում:

 1993-2003 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

 2004 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:

2009 թ. տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, ստացել բակալավրի աստիճան և  2011թ. ավարտել այն՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

2011 թ.-ից մինչև 2013 թ.-ի ապրիլի 21-ը  ծառայությունն է բերել Մայր Տաճարում՝ որպես լուսարարի:

Տեր Սարգիս քահանա Սարգսյան
Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Ծնվել է 1977 թ. նոյեմբերի 3-ին Ապարանի Ծաղկաշեն գյուղում:

1984-1994 թթ. սովորել է  տեղի միջն. դպրոցում:

1994-1998 թթ.սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

1998-2000 թթ. ծառայել է Հայոց Ազգային բանակում:

2001թ-ին, ավարտելով ՔԴԿ-ի կրոնի դասավանդման ուսուցիչների պատրաստման դասընթացը, աշխատանքի է անցել Արագածի թիվ 1 միջն. դպրոցում՝ որպես ՀԵՊ ուսուցիչ:

2003-2009 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պատմության ֆակուլտետում:

2011-2014 թթ. սովորել է Քահանայից պատրաստման լսարանում:

Տեր Թադե քահանա Թախմազյանը
Տեր Թադե քահանա Թախմազյանը

     Տեր Թադե քահանա Թախմազյանը ծնվել է 1989 թ. Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում:

1996-2006 թթ. սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

2006 թ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ընդունվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան:

2010 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռնադրվել է սարկավագ:

2012 թ. ավարտել է  Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և  պաշտպանել ավարտաճառ` «Սուրբ Գրիգոր Տաթևացի Քարոզգիրք. քարոզք Ե-Ը, քննական բնագիր» թեմայով (գիտական ղեկավար` Գևորգ Տեր-Վարդանյան):