Տ. Մամբրե քահանա Պատուրյանը ծնվել է 1976 թ. Էջմիածին քաղաքում:
1983 – 1993 թթ. սովորել էլ է տեղի Ռ. Պատկանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1993 թ. ընդունվել և 1999 թ. ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:
1999 թ. մայիսին՝ հոգեգալստյան տոնին, ձեռամբ գերաշնորհ Տ. Ոսկան արք. Գալփակյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1999 թ. Ամենայն Հայոց կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ գերաշնորհ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի հրամանագրով նշանակվել է Մայր Աթոռի պարետի օգնական:
2000 թ. դեկտեմբերի 27-ին պաշտպանել է ավարտաճառ <<Ռուսաստանի հայկական գաղթօջախները և ռուսահայոց թեմի կազմավորումը մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը>> թեմայով: 2000թ. նշանակվել է Արագածոտնի թեմի Բյուրականի հոգևոր հովվության հոգևոր տեսուչ:
2001թ. ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Հայրապետի ստացել է քահանայական օծում՝ վերանվանվելով Տ. Մամբրե քահանա: Մինչ օրս շարունակում է իր հոգևոր ծառայությունը Արագածոտնի թեմի Բյուրականի հոգևոր հովվությունում:
2005 թ. արժանացել է լանջախաչ կրելու պատվի:
2005-2007 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնի (Republic of Armenia International Scientific-Educational Center of NAS) մագիստրատուրան և 2007 թ. հունիսի 15-ին Պետական Քննական Հանձնաժողովի որոշմամբ ստացել է Իրավագիտության մագիստրոսի աստիճան իրավագիտություն մասնագիտությամբ (By The Resolution of The State Examination Commission of 15 june 2007 ) Is Awarded The Master`s Degree in Jurisprudence In The Filed of Jurisprudence:
2009 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (Civic Development and Partnership Foundation) և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (World Council of Churches Armenia Inter-Church Charitable round Table Foundation) կողմից կազմակերպված <<Ծրագրի մասնակցային մշակում և կառավարում>> դասընթացին և ստացել սերտիֆիկատ(Certificate):
2012 թ. հոկտեմբերին մասնակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (World Council of Churches Armenia Inter-Church Charitable round Table Foundation), Նորվեգական Եկեղեցական Օգնության (Norwegian Church AID) և Եկեղեցիների համատեղ գործողությունների ալյանսի (Actalliance) կազմակերպած Արտակարգ իրավիճակների ոլորտում նախապատրաստվածության և արձագանքման պլանավորման դասընթացին (Emergency Preparedness and Response Plan) և ստացել մասնակցության սերտիֆիկատ (Certificate of Participation):
2012 թ. հոկտեմբերին մասնակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (World Council of Churches Armenia Inter-Church Charitable round Table Foundation), Եկեղեցիների համատեղ գործողությունների ալյանսի (Actalliance) և Շվեդական եկեղեցու (Church of Sweden) կազմակերպած Արտակարգ իրավիճակների ոլորտում համայնքային սոցիալ-հոգեբանական աջակցություն (Participated in the Community Based Psychosocial Workshop) դասընթացին և ստացել մասնակցության սերտիֆիկատ (Certificate of Participation):
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: