Տեր Հայկ քահանա (Էդուարդ) Մկրտչի Սահակյանը ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքում:
1986-1996 թթ. սովորել է մայրաքաղաքի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում:
1997-1999 թթ. ծառայել է Հայոց պաշտպանական բանակում:
2000-2001 թթ., նախքան ճեմարան ընդունվելը, շուրջ մեկ տարի Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է սաղմոսերգության և Սուրբ Պատարագի երգեցողության:
2001-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարանում), որն ավարտել է գերազանցությամբ:
2001 թ. դպրի կարգավիճակով մասնակցել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու Սուրբ Պատարագի երգչախմբի երգեցողությանը, իսկ 2002 թ.-ից` սարկավագի կարգավիճակով սպասավորել Սուրբ Պատարագի խորհրդին:
2002 թ. դեկտեմբերի 25-ին Վեհափառ Հայրապետի Հայրական և Հայրապետական օրհնությամբ ու տնօրինությամբ, ձեռամբ Լուսահոգի Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի, ստացել է դպրական աստիճան:
2006 թ. հոկտեմբեր 8-ին, գերազանց հանձնելով համապատասխան քննությունները, Վեհափառ Հոր օրհնությամբ, ձեռամբ Գերաշնորհ Տ. Փառեն Եպիսկոպոս Ավետիքյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2007 թ. մայիսի 30-ին պետական քննություններին զուգահեռ պաշտպանել է ավարտաճառ` «Պրուսացի Հովհաննես Չամուրճյան Տեր-Կարապետյան, Տերոյենցի կյանքը, մատենագրական վաստակն ու աստվածաբանական հայացքները» թեմայով:
2007 թ. օգոստոսին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարանում) որպես գործավար–քարտուղար, ուր ծառայել է մինչև 2009 թ.-ի օգոստոսը:
2007 – 2009 թթ. օգոստոսը` իբրև այցելու սարկավագ, շաբաթ և կիրակի օրերին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մասնակցել է եկեղեցական սրբազան արարողություններին և ծիսակատարություններին:
2008 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աստվածաբանական, բարոյախրատական, տոնախոսական հոդվածներով հանդես է եկել թերթերում:
2009 թ. hուլիսի 19-ին` Տիրոջ Պայծառակերպության տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրական և Հայրապետական օրհնությամբ և տնօրինությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, ձեռամբ Ամերիկայի Հայոց Արևելյան Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի, ձեռնադրվել է քահանա:
2009 թ. oգոստոսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նշանակվել է Երևանի Նորք Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա:
2009 թ. սեպտեմբերին նշանակվել է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու Հոգևոր Հովիվ՝ փոխարինելով տեղի քահանային: Այնուհետև ծառայել է Նորք Մարաշ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում:
2009 թ. նոյմեբերին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Հոլանդիայի Ալմէլո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծիսակատար քահանա:
2010 թ. փետրվարին, վերադառնալով Հոլանդիայից, ժամանակավորապես նշանակվել է Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հոգևոր Հովիվ:
2010 թ. հունիսի 1-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի Թալինի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ` ծառայելով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր ծառայում է մինչև օրս:
2012 թ. փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է ԼԱՆՋԱԽԱՉ կրելու իրավունքին: Ամուսնացած է, ունի երկու զավակ: