Քահանաները

Տեր Եղիշե քահանա Բարսեղյան

  • 02 May 2017
  • Տ. Եղիշե (Հրանտ) քահանա Բարսեղյանը ծնվել է 1965 թ. մարտի 11-ին Իրանի Հազարջրիբ գյուղում:

    1968 թ. ընտանիքով վերադարձել են Հայաստան:

    1972-82 թթ. սովորել և ավարտել է Աշտարակի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

     1982-83 թթ. ուսումնական տարում ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան, որը 1983-85 թթ. ընդմիջել է Խորհրդային բանակի ծառայությամբ:

     1988 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի` ձեռնադրվել է սարկավագ: Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո` 1992 թ. նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` հոգևոր ծառայության:

    1992 թ. փետրվարի 23-ին  ձեռամբ Գրաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի` ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Գուգարաց Թեմում:

    1994 թ. նշանակվել է Հաղպատավանքում և Օձունում:

     1988 թ. նշանակվել է Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում:

    2000 թ. ապրիլի 1-ից նշանակվել է Մուղնու հովվության հոգևոր հովիվ, ուր ծառայում է մինչ օրս:

    Ամուսնացած է, ունի երեք երեխաներ և երկու թոռնիկ:

    shape
    book-shape