Տեր Օշին քահանա (Գերասիմ) Հայրապետյանը ծնվել է 1986 թ. սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզի գ. Ոսկեհատում, արհեստավորի ընտանիքում:
1993-2003 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
2004 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:
2009 թ. տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, ստացել բակալավրի աստիճան և 2011թ. ավարտել այն՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
2011 թ.-ից մինչև 2013 թ.-ի ապրիլի 21-ը ծառայությունն է բերել Մայր Տաճարում՝ որպես լուսարարի:
2013 թ.-ի ապրիլի 21-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Արթիկի թեմ՝ Հառիճավանքի հոգևոր հովիվ:
2014 թ.-ի հունիս ամսից տեղափոխվել է Արագածոտնի թեմ և նշանակվել Ապարանի հոգևոր հովիվ:
2015 թ.-ի ապրիլի 13-ին տեղափոխվել է Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հովվություն: Ամուսնացած է, ունի երկու զավակ: