shape
Առաջնորդները

Առաջնորդները

   Արագածոտնի թեմի առաջնորդներն  են եղել .

1996-1999թթ. Տեր Նավասարդ արք. Կճոյանը,

1999-2002թթ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը,

2002-2003թթ. Տեր Բագրատ եպս. Գաստանյանը,

2003-2007թթ. Տեր Թորգոմ վրդ. Տոնիկյանը,

2007-2009թթ. Տեր Գրիգոր վրդ. Խաչատրյանը:

 

 Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

     Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը (ավազանի անունով Հայկ) ծնվել է 1975 թ. օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում:

1981-1992 թթ. սովորել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոցում:

1985-1990 թթ. սովորել է Էջմիածնի Ե. Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցում:

 1991-1993 թթ. եղել է ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ:

 1993-1998 թթ. սովորել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում:

1998-1999 թթ. ուսումը շարունակել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Զ լսարանում: 1999 թ. մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի:

1999-2001 թթ. աշխատել է Հայ Եկեղեցու ՔԴՔԿ-ում, իբրեւ կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու:

2000 թ. Գեւորգյան հոգեւոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ` «Խոսրով Անձեւացու «Պատարագի մեկնության» աստվածաբանությունը» թեմայով:

2001 թ. գրաբարից թարգմանել եւ տպագրել է Խոսրով Անձեւացու «Պատարագի մեկնություն» աստվածաբանական գործը եւ Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» քարոզխոսական երկը:

 2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի:

2001- 2003 թ. սովորել է Լիցցի (Leeds) Համալսարամում (UK)` ստանալով BA (with Honours) աստիճան: Միեւնույն ժամանակ եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվը:

2003-2004 թթ. սովորել է Քարդիֆի (Cardiff) համալսարանում (UK)` ստանալով MTh (with distinction) աստիճան: Թեման Classical Redemption and Feminist Theology: Does Feminist Theology “de-soteriologises” Christian doctrine?:

 2004 թ. հոկտեմբերի 1-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար:

2005 թ. նշանակվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ, պաշտոնավարելով` 2008 թ. մարտի 1-ը: 2004-2008 թթ. Վարդապետական Աստվածաբանություն է դասավանդել Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում եւ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 2006 թ. պաշտպանել է «Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ» վերնագրով վարդապետական թեզը եւ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի ձեռամբ արժանացել մասնավոր վարդապետական գավազանի:

2007-2008 թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ին կից Երեւանի քաղաքականության դպրոցը:

2008 թ. մարտի 19-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ նշանակվել է ԱՄՆ-ի Արեւելյան Թեմի, Ֆիլադելֆիայի Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հոգեւոր հովիվ:

2009 թ. սեպտեմբերի 1-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ նշանակվել է Արագածոտնի Թեմի Առաջնորդական տեղապահ:

2010 թ.-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդ: