Տ. Ղևոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանը ծնվել է 1973 թ.-ի ապրիլի 14-ին Արարատի մարզի Ավշար գյուղում։
1979-1990 թթ. սովորել և ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։
1986-1990 թթ. սովորել և ավարտել է Արարատի երաժշտական արվեստի դպրոցը։ 1990-1997 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը։ 1995 թ.-ի դեկտեմբերի 25-ին Սբ. Ստեփանոս նախավկայի հիշատակի օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ստացել է սարկավագի աստիճան։
1997-1999 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ում, որպես տնտեսական բաժնի պատասխանատու և Քրիստոնյա Հայաստան թերթում` որպես լրագրող։
1999-2001 թթ. ծառաել է ՀՀ ՊՆ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 60925 Մոտոհրաձգային ՈՒսումնական Բրիգադում` որպես հոգևոր սպասավոր։
1999 թ.-ին պաշտպանել է <<Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միաբանական գերեզմանատան արձանագրությունների վերծանությունը>> թեմայով ավարտաճառը՝ ստանալով քաջալավ գնահատական։
2000 թ.-ի փետրվարի 29-ին Ամենայն Հայոց Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի թույլտվությամբ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի օծվել է քահանա։
1999 թ.-ից ազգային բանակում ծառայության հետ համատեղ ծառայության է անցել Արագածոտնի թեմ, ուր ծառայում է մինչ օրս։
1999-2004 թթ. եղել է Արագածոտնի թեմի ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն։
2001-2005 թթ. նշանակվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ։
2004-2006 թթ. համատեղությամբ նշանակվել է Աշտարակի Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։
2006-2011 թթ. նշանակվել է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ։
2011 թ.-ից նշանակվել է Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում, որպես ծիսակատար քահանա և համատեղության կարգով Թալինի տարածաշրջանի սասունցիաբնակ 13 համայքների հոգևոր հովիվ։
2013 թ.-ից փոխարինել է Կարմրավոր Սբ. Աստվածածնի եկեղեցու հոգևոր հովվին։ 2015 թ.-ից նշանակվել է Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և Նոր Եդեսիայի հւգևոր հովվության հովիվ։
2015 թ.-ի փետրվարի 10-ին Ղևոնդյայց քահանայից տոնի օրը Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Տ. Գարեգին երկրորդի կողմից ստացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունք։
Ունի երկու զավակ։