Տ. Գարեգին քահանա Արսենյանը ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքում` մանկավարժի ընտանիքում:
1986-1996 թթ. սովորել է Էջմիածին քաղաքի Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:
1995-96 թթ. ծառայել է Արմավիրի Թեմի Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1997 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց:
2002-2003 թթ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2002 թ. դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի` ձեռնադրվել է սարկավագ:
2004 թ. հունվարի 17-ին պաշտպանել է ավարտաճառ` «Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյանի կյանքը և հոգևոր-եկեղցական ժառանգությունը» թեմայով:
2003 թ. հունիսից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամնայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է «Գարեգին Ա» Աստավածաբանական-հայագիտական կենտրոնում` որպես գործավար-քարտուղար` համատեղության կարգով զբաղեցնելով նաև Կաթողիկոսական արխիվի քարտուղարի պարտականությունները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 2003 թ. դեկտեմբերի 5-ից նշանակվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի վերակացու:
2004 թ. ապրիլի 27-ին ամուսնացել է, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան գործավար-քարտուղար:
2005 թ. փետրվարի 3-ին՝ Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի` ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամնայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 2005 թ. նոյեմբերի 10-ից նշանակվել է Արագածոտնի Թեմում` ծառայության կոչվելով Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ` համատեղությամբ զբաղեցնելով նաև Թեմի Դիվանապետի պարտականությունները: