Տ. Զորայր քհն. (Արարատ) Կարապետյանը ծնվել է 1974 թ.-ի հունվարի 1-ին Սևան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 7 դպրոցում:
1990 թ.-ին ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոց:
1993 թ.-ի դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխնորդ գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1996 թ.-ին ծառայել է Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Մեծ Պամաջ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում:
1996 թ.-ի հոկտեմբերից նշանակվել է ծառայության Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում: Վարել է թեմի դիվանապետի պաշտոնը:
1998 թ.-ի սեպտեմբերի 19-ին, ձեռամբ գերաշնորհ Տ.Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի, օծվել է քահանա և նշանակվել ծառայության Կարբու Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1998-2000 թթ. ծառայել է Հայոց Ազգային բանակում` Կուբաթլիի զորամասում, որպես գնդի հոգևոր խորհրդական, իսկ 2000-2006 թթ.-ին` Լուսակերտի ուսումնական զորամասում:
2000 թ.-ի ապրիլի 1-ից Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ.Վազգեն վարդապետ Միրզախանյանի թիվ 21 հրամանագրով նշանակվել է Ոսկեվազի հովվության հոգևոր հովիվ, ուր և ծառայում է մինչ օրս:
2009 թ.-ին արժանացել է քահանայական լանջախաչ, 2015 թ.-ին՝ ծաղկեա փիլոն կրելու իրավունքին: Ամուսնացած է, ունի երկու երեխա: