Ծնվել է 1977 թ. նոյեմբերի 3-ին Ապարանի Ծաղկաշեն գյուղում:
1984-1994 թթ. սովորել է տեղի միջն. դպրոցում:
1994-1998 թթ.սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1998-2000 թթ. ծառայել է Հայոց Ազգային բանակում:
2001թ-ին, ավարտելով ՔԴԿ-ի կրոնի դասավանդման ուսուցիչների պատրաստման դասընթացը, աշխատանքի է անցել Արագածի թիվ 1 միջն. դպրոցում՝ որպես ՀԵՊ ուսուցիչ:
2003-2009 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պատմության ֆակուլտետում:
2011-2014 թթ. սովորել է Քահանայից պատրաստման լսարանում:
2013 թ.դեկտեմբերի 24-ին Գերաշնորհ Տ. Հովակիմ եպս. Մանուկյանի ձեռամբ` ստացել սարկավագական ձեռնադրություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2014 թ. սեպտեմբերի 21-ին, Գերաշնորհ Տ.Հայկազուն եպս. Նաջարյանի ձեռամբ, օծվել է քահանա:
2014 թ. նոյեմբերի 11-ից Գերաշնորհ Տ.Մկրտիչ եպս.Պռոշյանի տնօրինությամբ ծառայության է նշանակվել Ապարանի հովվությունում:
Ամուսնացած է, ունի երեք դուստր: