Տեր Մուշե քահանա Վահանյանը ծնվել է 1973 թ. հունիսի 16-ին Ապարան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում:
1980-1990 թթ. սովորել և ավարտել է Ապարանի թիվ 2 միջն. դպրոցը:
1990-1992 թթ. աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում որպես բանվոր:
1992-1994 թթ. ծառայել է Հայկական բանակում: Միաժամանակ հեռակա ուսանել է Հայկական Բաց Համալսարանի «Մենեջմենթ և ֆինանսաբանկային գործ» ֆակուլտետում: 1994-1997 թթ. շարունակել է ուսումը նույն ֆակուլտետում ստացիոնար հիմունքներով:
1997թ. ձեռամբ Արագածոտն թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի՝ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ:
1997-2002 թթ. աշխատել է Ապարանի Արվեստի դպրոցում որպես փոխտնօրեն:
2002-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմակերպված քահանայից լսարանի դասընթացներին:
2004 թ. հոկտեմբերի 10-ին ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի՝ օծվել է քահանա և նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ:
2014 թ. հունիսի 8-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրամանով նշանակվել է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ: