Տեր Մխիթար (ավազանի անունը՝ Օնիկ) քահանա Ալոյանը ծնվել է 1956թ. հունվարի 29-ին Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղում:
1969 թ. տեղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1974-1976 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրումից հետո աշխատել է շինարարական կազմակերպությունում՝ որպես բանվոր, այնուհետև՝ գինեգործարանում, մանրահատակի գործարանում, նաև խանութում՝ որպես վաճառող:
1978-1989 թթ. աշխատել է ՆԳ-ում՝ նախ որպես շարքային ծառայող, այնուհետև՝ Արտաշատի ՆԳ-ում՝ որպես շարքային անձնակազմի ավագ:
1989 թ. ծառայության է անցել Արարատի մարզի Ս. Հակոբ եկեղեցում՝ որպես ուրարակիր:
Տեր Դավիթ (ավազանի անունը՝ Գևորգ) քահանա Կյուրեղյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 3-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջանի Փոքր Ալագյազ գյուղում:
1984 թ. ավարտել է Փոքր Ալագյազ գյուղի ութամյա դպրոցը և կրթությունը շարունակել Բոգդանովկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1996 թ. մայիսի 19-ին ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է Վեհարանի քարտուղար:
Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը ծնվել է 1981թ. ապրիլի 25-ին Արարատի մարզի Լուսառատ գյուղում: Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1998 թ. ընդունվել է Սեւանի Վազգենյան դպրանոց և ուսանել մինչեւ 2003թ.:
Այնուհետեւ ուսանել և ավարտել է Հրազդան քաղաքի Հումանիտար համալսարանը: Մասնագիտությամբ տնտեսագետ է:
2005-2007 թթ. աշխատել է Վեդի քաղաքի կադաստրում՝ որպես տեղեկատվական բաժնի առաջատար մասնագետ:
Տեր Թաթուլ (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Գասպարյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 15-ին Արտաշատ քաղաքում:
1982-1992 թթ. սովորել է Մասիսի թիվ 2, այնուհետև՝ նույն շրջանի Զորակ գյուղի միջնակարգ դպրոցներում:
1993-1999 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1999 թ. Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:
2000 թ. նշանակվել է ԱՀԹ-ի Մասիս քաղաքի և տարածաշրջանի հոգևոր պատասխանատու:
Տեր Եփրեմ (ավազանի անունը՝ Գևորգ) քահանա Հարությունյանը ծնվել է 1973թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:
1980-1990 թթ. սովորել է Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1993-1994 թթ. ծառայել է ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում:
1995-2001 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2001թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ:
Տեր Արարատ (ավազանի անունը՝ Արկադի) քահանա Օրդոյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 20-ին Մասիս քաղաքում:
Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիս քաղաքի թիվ 5 դպրոցում, որն ավարտելուց հետո 1998 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: Ուսումն ավարտելուց հետո ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴ կենտրոնում:
2004 թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ:
2005 թ. աշխատանքի է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կադրերի, այնուհետև՝ տնտեսական բաժիններում:
Տեր Դերենիկ (ավազանի անունը՝ Դավիթ) քահանա Միքայելյանը ծնվել է 1978թ. Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում:
1985-1995 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1988-1993 թթ. սովորել է Արտաշատի Մելիք-Փաշաևի անվան երաժշտական դպրոցում:
1995-2001 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2000 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռնադրվել է սարկավագ:
Տեր Աշոտ (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Սաֆարյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 22-ին Էջմիածնում:
Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, ինչպես նաև Սուրբ Աստվածածին Կիրակնօրյա վարժարանում սովորելուց հետո, 2000 թ. ընդունվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան:
2005 թ. ավարտելով վարժարանի հնգամյա դասընթացը, ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ստացել է դպրության աստիճաններ:
2007 թ. հուլիսի 14-ին ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է կիսասարկավագ, այնուհետև՝ սարկավագ:
Տեր Միքայել (ավազանի անունը՝ Արտակ) քահանա Նուրիջանյանը ծնվել է 1985թ. դեկտեմբերի 21-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում:
1992-2002 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
2002-2008 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2006 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ:
2008 թ. հուլիսի 7-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ սարկավագական ծառայության է անցել Ս. Խոր Վիրապ վանքում:
Տեր Մարտիրոս (ավազանի անունը՝ Համլետ) ավագ քահանա Ավետիսյանը ծնվել է 1971թ. մարտի 2-ին Էջմիածին քաղաքում:
1988-1992 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1992 թ. հուլիսի 5-ին ձեռամբ Տեր Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ:
1992 թ. հուլիսի 26-ին ձեռամբ Տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: