Տեր Մարտիրոս (ավազանի անունը՝ Համլետ) ավագ քահանա Ավետիսյանը ծնվել է 1971թ. մարտի 2-ին Էջմիածին քաղաքում:
1988-1992 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1992 թ. հուլիսի 5-ին ձեռամբ Տեր Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ:
1992 թ. հուլիսի 26-ին ձեռամբ Տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1992 թ. սեպտեմբերի 11-ից 1993 թ. նոյեմբերի 23-ը ծառայել է Սյունյաց թեմի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանում՝ որպես հոգևոր հովիվ, 1993 թ. նոյեմբերի 23-ից 1996 թ. հոկտեմբերի 10-ը՝ Գորիսի տարածաշրջանում՝ որպես հոգևոր հովիվ, 1996 թ. հոկտեմբերի 10-ից 2001 թ. հուլիսի 16-ը՝ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում, 2001 թ. հուլիսի 16-ից 2004 թ. նոյեմբերի 11-ը՝ Գորիս քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, 2004 թ. նոյեմբերի 11-ից 2015 թ. հուլիսի 15-ը՝ Վայք քաղաքի Ս. Տրդատ եկեղեցում:
2015 թ. հուլիսի 15-ին նշանակվել է ծառայության Արարատյան Հայրապետական թեմում՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հվիվ:
1992 թ. նոյեմբերի 9-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ստացել է լանջախաչ, 2004 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:
2007 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:
1999 թ. մայիսի 27-ին պարգևատրվել է «1992-199 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:
2008 թ. մայիսի 28-ին արժանացել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամի և Կրթության և գիտության նախարարության ACAEF ոսկե կրծքանշանի:
2014 թ. սեպտեմբերի 23-ին շնորհվել է Վայքի քաղաքային համայնքի «Պատվավոր քաղաքացի» կոչում: Ամուսնացած է, ունի 1 որդի: