Տեր Եփրեմ (ավազանի անունը՝ Գևորգ) քահանա Հարությունյանը ծնվել է 1973թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:
1980-1990 թթ. սովորել է Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1993-1994 թթ. ծառայել է ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում:
1995-2001 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2001թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ:
2001-2002 թթ. և 2004-2005 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնում՝ որպես Էջմիածնի կիրակնօրյա դպրոցների և ՀՀ մարզերի կրոնի ուսուցիչների վերապատրաստման լսարանների պատասխանատու:
2002-2004 թթ. որպես հոգևոր սպասավոր ծառայել է ՀՀ ազգային բանակի Նոյեմբերյանի գնդում: 2004 թ. հունվարին գրել է ավարտաճառ «Զաքարիա Գ Աղթամարցի. Հայկական թագավորության վերականգնման փորձ ԺԵ դարի կեսերին» թեմայով:
2005 թ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հրամանով ծառայության է անցել Արարատի մարզի Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցում:
2006 թ. դեկտեմբերից ծառայության է անցել Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
2007 թ. ապրիլի 15-ին՝ Կրկնազատկին, ձեռամբ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Ձեռնադրությունից ի վեր առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում՝ Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Ամուսնացած է, ունի 1 զավակ: