Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը ծնվել է 1981թ. ապրիլի 25-ին Արարատի մարզի Լուսառատ գյուղում: Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1998 թ. ընդունվել է Սեւանի Վազգենյան դպրանոց և ուսանել մինչեւ 2003թ.:
Այնուհետեւ ուսանել և ավարտել է Հրազդան քաղաքի Հումանիտար համալսարանը: Մասնագիտությամբ տնտեսագետ է:
2005-2007 թթ. աշխատել է Վեդի քաղաքի կադաստրում՝ որպես տեղեկատվական բաժնի առաջատար մասնագետ:
2009-2011 թթ. աշխատել է Երևանում, «Ռազ եւ Արտակ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
2011 թ. ընդունվել է Քահանայից պատրաստման լսարան և ավարտել այն:
2013 թ. ձեռնադրվել է սարկավագ ձեռամբ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպս. Մանուկյանի:
2014 թ. փետրվարի 27-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպս. Բաբայանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2016 թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ներկայումս Վեդի քաղաքի Ս. Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվն է: Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ որդի: