Քահանաները

Տեր Դերենիկ քահանա Միքայելյան

Տեր Դերենիկ քահանա Միքայելյան

  • 30 Mar 2017
  •      Տեր Դերենիկ (ավազանի անունը՝ Դավիթ) քահանա Միքայելյանը ծնվել է 1978թ. Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում:

    1985-1995 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

     1988-1993 թթ. սովորել է Արտաշատի Մելիք-Փաշաևի անվան երաժշտական դպրոցում:

    1995-2001 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    2000 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռնադրվել է սարկավագ:

     2001-2002 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում՝ որպես համակարգչային օպերատոր:

    2002 թ. գրել է ավարտաճառ «Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը և նրա խրատները» թեմայով:

    2002-2004 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես զորամասի հոգևոր սպասավոր:

    2004-2005 թթ. ծառայել է ԱՀԹ-ում՝ Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցում՝ որպես սարկավագ:

    2005 թ. սեպտեմբերի 11-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    2006 թվականից ի վեր ծառայել է Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Ներկայումս Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է: Ամուսնացած է, ունի 1 զավակ:

    shape
    book-shape