Տեր Միքայել (ավազանի անունը՝ Արտակ) քահանա Նուրիջանյանը ծնվել է 1985թ. դեկտեմբերի 21-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում:
1992-2002 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
2002-2008 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2006 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ:
2008 թ. հուլիսի 7-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ սարկավագական ծառայության է անցել Ս. Խոր Վիրապ վանքում:
2008 թ. հուլիսի 17-ին պաշտպանել է ավարտաճառ «Արարատյան Հայրապետական թեմի թեմապատկան գործող եկեղեցիները» թեմայով:
2009 թ. դեկտեմբերի 13-ին ձեռամբ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2012 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:
2012 թ. փետրվարից առ այսօր Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվն է: Ամուսնացած է, ունի 2 դուստր: