Քահանաները

Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

  • 30 Mar 2017
  •       Տեր Աշոտ (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Սաֆարյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 22-ին Էջմիածնում:

    Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, ինչպես նաև Սուրբ Աստվածածին Կիրակնօրյա վարժարանում սովորելուց հետո, 2000 թ. ընդունվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան:

    2005 թ. ավարտելով վարժարանի հնգամյա դասընթացը, ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ստացել է դպրության աստիճաններ:  

    2007 թ. հուլիսի 14-ին ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է կիսասարկավագ, այնուհետև՝ սարկավագ:

     2008 թ. մայիսին ամենաբարձր ցուցանիշներով ավարտել է Երուսաղեմի Ընծայարանը: Նույն ժամանակաշրջանում հանձնել է անգլերեն լեզվի քննություն՝ (GCE (General Certificate of Education, British Council) արժանանալով գերազանցության A աստիճանի:

    2009 թ. դեկտեմբերի 13-ին ձեռամբ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է քահանա:

    Ներկայումս Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվն է: Ամուսնացած է, ունի 2 զավակ: 

    shape
    book-shape