Քահանաները

Տեր Արարատ քահանա Օրդոյան

Տեր Արարատ քահանա Օրդոյան

  • 30 Mar 2017
  •      Տեր Արարատ (ավազանի անունը՝ Արկադի) քահանա Օրդոյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 20-ին Մասիս քաղաքում:

    Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիս քաղաքի թիվ 5 դպրոցում, որն ավարտելուց հետո 1998 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: Ուսումն ավարտելուց հետո ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴ կենտրոնում:

    2004 թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ:  

    2005 թ. աշխատանքի է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կադրերի, այնուհետև՝ տնտեսական բաժիններում:

    2006 թ. օգոստոսին տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ:

    2006 թ. դեկտեմբերի 3-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության անցել Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

     2015 թ. հոկտեմբերի 4-ից ծառայում է Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

     

    shape
    book-shape