Քահանաները

Տեր Թաթուլ քահանա Գասպարյան

Տեր Թաթուլ քահանա Գասպարյան

  • 28 Mar 2017
  •      Տեր Թաթուլ (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Գասպարյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 15-ին Արտաշատ քաղաքում:

    1982-1992 թթ. սովորել է Մասիսի թիվ 2, այնուհետև՝ նույն շրջանի Զորակ գյուղի միջնակարգ դպրոցներում:

    1993-1999 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 

    1999 թ. Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:

    2000 թ. նշանակվել է ԱՀԹ-ի Մասիս քաղաքի և տարածաշրջանի հոգևոր պատասխանատու:

    2000 թ. դեկտեմբերի 16-ին պաշտպանել է ավարտաճառ «Այրիվանք կամ Գեղարդավանք» թեմայով:

    2001թ. փետրվարի 22-ին՝ Ս. Ղևոնդյանց տոնին, ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Մասիսի շրջանում՝ որպես հոգևոր հովիվ:

    2002 թ. նոյեմբերի 4-ին, Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առթիվ, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծվել է Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցին, որտեղ էլ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը նշանակվել է հոգևոր հովիվ` միաժամանակ ծառայելով նաև որպես Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ առաքյալ եկեղեցու հոգևոր հովիվ, որտեղ էլ ծառայում է առ այսօր: 

    2016 թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

    shape
    book-shape