Քահանաները

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան

  • 23 Mar 2017
  •     Տեր Հայկազուն (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Մկրտչյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 16-ին Երևան քաղաքում:

    1965-1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցը:

    1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:

    1996-1998 թթ. ազատ ունկնդրի կարգավիճակով ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    1997 թ. օգոստոսին ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:

    1998 թ. սեպտեմբերի 20-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    1996-2000 թթ. ծառայել է Արագածոտնի թեմում՝ որպես ՔԴ կենտրոնի տնօրեն, այնուհետև՝ որպես դիվանապետ:

    2000-2002 թթ. ծառայել Արարատյան Հայրապետական թեմում՝  որպես ՔԴ կենտրոնի տնօրեն,  2002-2003թ.՝  որպես թեմի դիվանապետ: 2004-2006 թթ. որպես տեսուչ պաշտոնավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

    2004 թ-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 2000-2015 թթ. ծառայել է Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

    2015 թ.-ի դեկտեմբեր ամսից առ այսօր ծառայում է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

    Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

    shape
    book-shape