Տեր Շահե (ավազանի անունը՝ Հովիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1959թ. օգոստոսի 7-ին Մարտունու շրջանի Լիճք գյուղում:
1966-1976 թթ. սովորել է Երևանի Մ. Մանուշյանի անվան միջնակարգ դպրոցում:
1978-1982թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի բաժնում:
1980 թվականից երգել է Ս. Խոր Վիրապ վանքի երգչախմբում:
1992թ. ձեռամբ Տեր Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի ձեռնադրվել է սարկավագ:
1993 թվականին տեղափոխվել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի:
1995թ. ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել հոգևոր հովիվ Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1998 թվականից ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ՝ ծաղկյա փիլոն:
2002թ. դեկտեմբերից ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է նույն եկեղեցու ծիսակատար քահանա, միաժամանակ՝ ԱՀԹ-ի քարոզչական և տեղեկատվական բաժինների աշխատանքների համակարգող և պատասխանատու: Ամուսնացած է, ունի 5 զավակ: