Տեր Տիրան (ավազանի անունը՝ Սիմոն) քահանա Առուշանյանը ծնվել է 1964թ.-ի հունիսի 26-ին Էջմիածին քաղաքում:
1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988թ. մայիսի 1-ին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1988թ. ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը:
1989թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Տաթևացու «Առակաց մեկնություն» թեմայով:
1990թ. փետրվարի 18-ին ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1990-1991թթ. ծառայել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1991 թվականից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1997թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:
2000 թվականից առ այսօր ծառայում է Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2007թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:
2016թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ: