Տեր Եսայի (ավազանի անունը՝ Արտակ) քահանա Արթենյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 10-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում:
1981-1992 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև 1992-1997թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1997-1998 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1996 թ. մայիսի 16-ին ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ:
1998-1999 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում:
1999թ. սեպտեմբերի 19-ին ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1999-2000թթ. ծառայել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ 2000-2002թթ.` ՊՆ թիվ X զորամասում՝ որպես հոգևոր սպասավոր:
2002-2005թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում, 2005-2015թթ. ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:
2015թ. առ այսօր` առաջնորդանիստ Ս. Սարգւս եկեղեցում: Ամուսնացած է, ունի 4 զավակ: